Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Առաջին միջազգային օպերային փառատոն

Առաջին միջազգային օպերային փառատոն
25.04.2017 | 14:54

Ապրիլի 27-30-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Երևան առաջին միջազգային օպերային փառատոնը», որը նվիրված կլինի հայ մեծանուն տենոր Գեղամ Գրիգորյանին:

Փառատոնն իրականացվում է ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:


«Երևան առաջին միջազգային օպերային փառատոնը» նախատեսվում է անցկացնել ամեն տարի Երևանում: Փառատոնի շրջանակում հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգիչներ:


«Երևան առաջին միջազգային օպերային փառատոնի» գեղարվեստական ղեկավարն է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ